Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Հրանտ Վարդանյանը սկիզբ դրեց Հայաստանում հայրենական արտադրության վերածննդին

Հրանտ Վարդանյանը սկիզբ դրեց Հայաստանում հայրենական արտադրության վերածննդին
21.04.2014 | 16:16

2014 թվականի ապրիլի 19-ին 65-ամյա հասակում կյանքից հեռացավ հայտնի գործարար, «Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր-նախագահ Հրանտ Վարդանյանը: Մարդ, ով ողջ կյանքը նվիրեց իր հայրենիքի տնտեսության զարգացմանը, և ում անվան հետ է կապված Հայաստանի Հանրապետությունում հայրենական արտադրության վերածնունդը:
Հրանտ Միքայելի Վարդանյանը ծնվել է 1949 թ. հունվարի 23-ին, Երևանում: Սովորել է Երևանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում: 1974 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը: 1990 թվականին դարձել է տնտեսագիտության թեկնածու: Հրանտ Վարդանյանն արժանացել է բազմաթիվ պետական պարգևների, այդ թվում 1999 թվականին պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» ոսկե մեդալով, 2009 թվականին ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի կոչում:
1997 թվականին հիմնադրելով «Գրանդ Տոբակո» ընկերությունը, Հրանտ Վարդանյանը սկիզբ դրեց Հայաստանում հայրենական արտադրության վերածննդին և զարգացմանը: Այնուհետև ստեղծելով «Մասիս Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները, զարկ տվեց Հայաստանում մոռացության մատնված ծխախոտագործությանը: 2000 թվականին հիմնադրեց «Գրանդ Քենդի» ընկերությունը՝ սկիզբ դնելով Հյաստանում հրուշակագործության զարգացմանը:
Հրանտ Վարդանյանը միշտ առանձնապես կարևորել է աշխատանքն ու աշխատող մարդուն: Դրա վկայությունն է նաև մոռացության մատնված աշխատանքի միջազգային օրվա վերածնունդը մեր երկրում, որը հնարավոր դարձավ միայն Հրանտ Վարդանյանի շնորհիվ: Ավելի քան 7000 աշխատատեղ արտադրության և 25 հազարը գյուղատնտեսության մեջ: Տարիներ շարունակ առաջիններից մեկը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում, իսկ որպես հայրենական արտադրող՝ առաջինը՝ ոչ միայն վճարված հարկերի, այլև արտահանման ծավալներով: Այսպիսին է նրա ժառանգությունը:
Հրանտ Վարդանյանի ջանքերով հայկական արտադրանքի վարկն ու հեղինակությունը բարձրացավ ոչ միայն Հայաստանում, այլև՝ նրա սահմաններից դուրս: Այսօր «Գրանդ Հոլդինգի» արտադրանքն արտահանվում է աշխարհի 22 երկիր, իսկ արտահանման ծավալները շարունակում են ընդլայնվել:
Հայտնի գործարարի գործունեության մյուս կարևորագույն ուղղությունը բարեգործությունն էր: Նրա իրականացրած բարեգործական ծրագրերն այնքան շատ են, որ հնարավոր չէ թվարկել: Հրանտ Վարդանյանն ամուսնացած էր, ունի երկու որդի, հինգ թոռնիկ:
Հրանտ Վարդանյանի քաղքացիական հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, ապրիլի 22-ին, ժամը 18:00-ից 20:00-ը, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտը՝ ապրիլի 23-ին, ժամը 12:00-14:00-ը, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հրանտ Վարդանյանի աճյունը կամփոփվի Երևանի քաղաքային պանթեոնում:

Դիտվել է՝ 1331

Մեկնաբանություններ